2017-ին հրազենի կիրառման պատճառով ԱՄՆ-ում 39773 մարդ է զոհվել, ինչն առավելագույնն է 50 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ հոդվածում օգտագործվել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնի տվյալները, որը 1968-ից այդպիսի վիճակագրություն է վարում:
Այդ տվյալների համաձայն՝ 2017-ին հրազեն կիրառելու հետևանքով հազար մարդ ավելի է զոհվել, քան 2016-ին: Մահերի շուրջ երկու երրորդն ինքնասպանության հետ է կապված:








































