Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հեղափոխությունից առաջ ու հետո․ Հայաստանում դարձյալ իշխում է ռուսական «սապոգը»

Թավշյա հեղափոխությունից հետո որևէ մեկը չէր ակնկալում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ենթարկվելու է վեկտորալ փոփոխության։ Ավելորդ է նշել, որ այդ մասին Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է թավշյա հեղափոխության վերջին օրերին ու վարչապետ նշանակվելուց հետո։ Սակայն բոլորս ենթադրում էինք, որ արտաքին քաղաքականությունը, պահպանելով իր վեկտորը, առնվազն ավելի համարժեք ու նախաձեռնողական պետք է դառնա, այլ խոսքով՝ որակական փոփոխությունների պետք է ենթարկվի։ Խոսքն առաջին հերթին վերաբերում էր հայ-ռուսական հարաբերություններին, որոնք առնվազն պետք է հաղթահարեին վասալային կարծրատիպերը ու կառուցվեին միջպետական տրամաբանության համատեքստում։

Սակայն վերջին օրերի մի քանի նշանային իրադարձություններ այս առումով հիասթափեցնող են ու նույնիսկ խոսում են այն մասին, որ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների նշաձողը կարող է անկում ապրել։

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողը հերթական անգամ Հայաստանի քաղաքացու սպանեց՝ խոշտանգելով վերջինիս, ու Հայաստանի իշխանությունների արձագանքը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց․ հանցագործությունից կես ամիս հետո նույնիսկ հայտնի չեն ոճրագործի անունն ու պահման վայրը։ Կրկնվում է քառամյա վաղեմության իրադարձությունների պատմությունը, ընդ որում՝ այն բացասական տարբերությամբ, որ այս անգամ անտարբեր է նաև հասարակությունը, որն համարում է, որ հեղափոխություն անելով՝ կատարել է իր առաքելությունն՝ ընթացիկ խնդիրները վստահելով կառավարությանը։

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բառացիորեն հայտարարել է․ «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»:

Եթե նման հայտարարություն հնչեր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ապա հասարակությունն ու ընդդիմությունն արդարացիորեն կհայտարարեին, թե Մոսկվան փորձում է վերահսկել և ուղղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ եվրասիական ինտեգրացիան դարձնելով մեր երկրի համար այլընտրանք չունեցող։ Հիմա, ըստ էության, արձագանք չկա, եթե հաշվի չառնենք Հայաստանի ԱԳՆ խոսնակի բովանդակային առումով ոչինչ չասող հայտարարությունը։ Մոսկվան ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստանում ամերիկյան օժանդակությամբ բացված կենսաբանական լաբորատորիաների հանդեպ, իսկ Երևանից, մեղմ ասած, տպավորություն են ստեղծում, թե ոչինչ տեղի չի ունեցել։

Հայաստանը, հերթական անգամ հակադրվելով Արևմուտքին և պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի առաջարկած Ղրիմի ռազմականացման մասին բանաձևին:

Երեկ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Հայաստանը՝ Բոլիվիայի, Բուրունդիի, Կամբոջայի, Սուդանի, Զիմբաբվեի, Ուզբեկստանի ու ևս 13 այլ ավտորիտար երկրների հետ դեմ է քվեարկել այդ փաստաթղթին, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Մոսկվայի կողմից 2014 թվականին բռնակցված թերակղզու տարածքում:

Ռուսաստանի առանցքային դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղըզստանը նախընտրել են ձեռնպահ քվեարկել, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը:

Թերևս, Հայաստանը կարող էր վարվել այնպես, ինչպես վարվել են ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ Ղազախստանը, Ղրղըզստանը, սակայն այս դեպքում դարձյալ գործել է այն տրամաբանությունը, որը անվերապահորեն աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների տարիներին։

Արցախի ու Ղրիմի մասին զուգահեռները, մեղմ ասած, առնչություն չունեն գործնական քաղաքականության հետ ու կարող են ավելի բարդացնել իրավիճակը։

Հայ-ռուսական հարաբերություններն ամենևին էլ փայլուն չեն՝ ինչպես պնդում էր Նիկոլ Փաշինյանը․ դրանք գտնվում են տոտալ ճգնաժամի մեջ, ինչի վկայությունը, թերևս, այն է, որ Վլադիմիր Պուտինն այդպես էլ Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Ամենամեծ ողբերգությունն այն է, որ Երևանը ճգնաժամը փորձում է հաղթահարել՝ Մոսկվային քծնելով, ինչը, սակայն, վերջնականապես կարող է դեգրադացնել հայ-ռուսական հարաբերությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում