Saturday, 04 07 2026
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Հետընտրական տարօրինակ զարգացումներ. ՕԵԿ-ի օրինակին պետք է հետևեն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն

Անցած շաբաթվա վերջին գրանցվեց հետընտրական շրջանի մի իրադարձություն, որը կարծես դուրս մնաց հիմնական լրահոսից։ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության  համագումարում հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրել և միաձայն քվեարկությամբ ընտրել է Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ են ընտրվել նոր դեմքեր։ Կուսակցական պաշտոնական հաղորդագրությունից դատելով՝ ակտիվ քաղաքականությունից հեռացել է ոչ միայն Արթուր Բաղդասարյանը. համենայն դեպս՝ նորընտիր փոխնախագահների շարքում նշված չեն Մհեր Շահգելդյանի ու Հեղինե Բիշարյանի անունները, ովքեր կուսակցության հիմնադրման առաջին օրերից եղել են Բաղդասարյանի ակտիվ թիմակիցները։ Ի՞նչ արժեք ունի ՕԵԿ-ի այս քայլը հետընտրական զարգացումների համատեքստում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, քաղաքագետներ Էդգար Վարդանյանը և Սուրեն Պետրոսյանը:

Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ Արթուր Բաղադասարյանն արել է քայլ, որը հայաստանյան ընդհանուր քաղաքական դաշտը մոտեցնում է համաշխարհային ընդունված ստանդարտներին. «Պարտված ուժի ղեկավարը հեռանում է՝ իր տեղը զիջելով այլ լիդերի. սա ընդունված նորմ է ամբողջ աշխարհում, որը Հայաստանում երբեք չի կիրառվել: Կարծում եմ՝ այս օրինակին պետք է հետևեն և՛ ՀՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն»:

«Չորրորդ իշխանությունը՝ ԶԼՄ-ները, մեծ ներդրում պետք է ունենան քաղաքական արդիականացման գործում, որովհետև նրանք հանրային կարծիքի ձևավորման գործում գլխավոր դերակատարն են: Կարելի է ասել, որ սկիզբը խոստումնալից է: Քաղաքական գործընթացի արդիականացման համար առաջին հերթին պահանջվում է, որ քաղաքական դերակատարի վարքն արդիականացվի, որը կբերի նոր քաղաքական մշակույթ: Արդյո՞ք Բաղդասարյանի քայլը արդյունավետ է և կենսունակություն հաղորդող իր կուսակցության և քաղաքական դաշտի համար, պարզ կլինի կարճ ժամանակ հետո»,- նշեց Սուրեն Պետրոսյանը:

Է. Առաքելյանի դիտարկմամբ՝ օրինաչափորեն հինը պետք է զիջի նորին, բայց նորը միշտ չէ, որ դրական է լինում և հինը՝ բացասական: «Միանշանակ է, որ խաղի կանոնները փոխվել են, և հին խաղի կանոնները տեղ չպետք է ունենան նոր Հայաստանում,- ընդգծեց քաղաքագետը: – ՕԵԿ-ի պահվածքը, կարծում եմ, ավելի շատ կապված է նրա հետ, որ ցանկանում են իրենց նկատմամբ ձևավորված բացասական կարծիքը մեղմել… ՕԵԿ-ը դիտարկվում է որպես հին քաղաքական համակարգի մի մաս, որն իրեն սխալ է դրսևորել, սատարել է ավտորիտար ռեժիմին… Եվ այս քայլով ՕԵԿ-ը փորձում է մաքրվել»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ հետընտրական զարգացումները տարօրինակ են: «Տրամաբանություն չեմ տեսնում՝ ինչու են ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն մաշում իրենց վարկանիշը»,- նշեց Կ. Քոչարյանը՝ հավելելով, որ սա պայքար է ընդդիմության հարթակի համար, բայց անհասկանալի է, թե ինչու այդ ձևով: Ս. Պետրոսյանը հավելեց, որ քաղաքական մշակույթի մեջ դեռևս նոր հայեցակարգ չի բերվել, երբ որ պետք է ուղղորդվել քաղաքական երկխոսությամբ և ոչ թե էմոցիոնալ հարթակում միմյանց մերժելով ու վարկաբեկելով:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում