«Միս Տիեզերք» մրցույթի ժամանակ Վյետնամի ներկայացուցչուհին ազգային հանդերձանքի ցուցադրման փուլի ժամանակ բեմ է դուրս եկել կտորե հացերով զարդարված զգեստով։ Աղջկա լուսանկարը միանգամից տարածվել է ողջ համացանցով և հիթ է դարձել սոցցանցերում՝ գրում է segodnya.ua-ը։
Որպես կանոն շատ դիզայներներ նման հանդերձանքներ ստեղծելիս դուրս են գալիս զուտ ազգային հագուստի շրջանակներից։ Վարպետները յուրահատուկ, տարբերվող և անսովոր դետալներ են մշակում, որպեզի հիացնեն ժյուրիի անդամներին։

Հիշեցնենք, որ «Միս Տիեզերք 2018» մրցույթի հաղթող է ճանաչվել 24 ամյա ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը։










































