Հնգամյա Մարջորիի կողմից Ձմեռ պապին ուղղված նամակը, որ գրվել է 1898 թվականին, հայտնաբերվել է բարեգործական խանութին հանձնված հին գրքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անգլիայի հարավում գտնվող Իսթորբն քաղաքի բնակչուհի փոքրիկ Մարջորին Ձմեռ պապից խնդրել է խաղալիք բադիկ և ճուտիկներ, նոր զուգագուլպաներ, մազերի ժապավեն և իր սիրելի կատվի համար գնդակ։ Աղջիկը նույնիսկ ամսաթիվն է նշել՝ 1898թ․ դեկտեմբերի 2։
![]()
Նամակն այժմ ցուցադրվում է խաղալիքների խանութի ցուցաբեղկում։ Լիլի Բիրչելը, որի հայրը հայտնաբերել է այդ նամակը, հույս ունի, որ Մարջորիի բարեկամները կգտնվեն, և ինքը հնարավորություն կունենա հանձնելու նրանց այդ նամակը։












































