Իռլանդիայի խորհրդարանը հավանության է արժանացրել հղիության արհեստական ընդհատումն օրինականացնող օրինագիծը: Այս մասին հայտնում է Irish Times պարբերականը: Մայիսին այս հարցն Իռլանդիայում դրվել Էր հանրաքվեի:
Աբորտների օրինականացման օգտին այն ժամանակ կողմ է քվեարկել ընտրողների 66.4 տոկոսը, դեմ՝ 33.4 տոկոսը: Նոր օրենքի համաձայն՝ Իռլանդիայի բնակչուհիները կարող են անարգել արհեստական վիժեցման դիմել մինչև հղիության 12 շաբաթը լրանալը: Այդ ժամկետից հետո հղիությունը կարելի Է դադարեցնել միայն բժշկական ցուցումներով. մասնավորապես, եթե գոյություն ունի կնոջ կյանքի կամ առողջության սպառնալիք:










































