Բրիտանական Radiohead ռոք խումբը 2019թ.-ին կընդգրկվի Rock and roll-ի Փառքի սրահում: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Ինչպես նշվել է, Rock and roll-ի Փառքի սրահում կընդգրկվեն նաև The Cure, Def Leppard, Roxy Music և Zombies խմբերը:

Երգչուհի Ջանեթ Ջեքսոնն ու Սթիվի Նիքսը նույնպես կլինեն Փառքի սրահում:
Rock and roll-ի Փառքի սրահ ընդգրկվելու արարողությունը տեղի կունենա 2019թ.-ի մարտի վերջին:









































