Ճապոնիան պատրաստվում է հունվարին արբանյակ արձակել՝ դրա միջոցով աշխարհում առաջին անգամ արհեստական «աստղային անձրև» առաջացնելու նպատակով: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Տոկիոյի այդ ժամանցային ծրագրում զբաղված ALE մասնավոր ընկերությունը:
Ինչպես ասված է ընկերության մամուլի տեղեկագրում, արբանյակը պլանավորվում է ուղեծիր դուրս բերել Ճապոնիայի JAXA տիեզերական գործակալության «Էպսիլիոն-4» տանող հրթիռով, իսկ «աստղային անձրևը» 2020 թվականի գարնանը կարող է դիտել վեց միլիոն մարդ Հիրոսիմայի շրջակայքում՝ 200 կիլոմետր շառավղով: Արբանյակում կբեռնվի 400 մետաղական գնդիկ, որոնք մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս կայրվեն Երկրից 60 կիլոմետր բարձրության վրա և ասուպների տպավորություն կստեղծեն: Յուրաքանչյուր գնդիկի տրամագիծը չի գերազանցում մեկ սանտիմետրը:
Արբանյակն ինքը կգտնվի Երկրից 400 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:









































