Չինաստանի իշխանությունները կանադացի նախկի դիվանագետ Մայքլ Կովրիգին կասկածում են ազգային անվտանգության խափանման մեջ՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Տեղեկությունների համաձայն՝ Կովրիգը կասկածվում է Չինաստանի ազգային անվտանգությանը վնաս պատճառած գործողությունների իրականացման մեջ։
Ինչպես նշվում է Պեկինի պետական անվտանգության վարչությունը նախկին դիվանագետի վերաբերյալ դեկտեմբերի 10-ից ստուգումներ է անցկացնում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Չինաստանում կալանավորվել է Մայքլ Կովրիգ անունով կանադացի նախկին դիվանագետ, որը Չինաստանում աշխատում է International Crisis Group ՀԿ-ում: Կազմակերպությունը զբաղվում է զինված հակամարտությունների ուսումնասիրությամբ:









































