ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում այն բանի շուրջ, որ իրեն կարող են իմպիչմենթ հայտարարել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նախագահի խոսքով՝ բարդ կլինի պաշտոնանկ անել մարդուն, որը ոչ մի սխալ բան չի արել, և որը ստեղծում է երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը:
«Ես անհանգստացած չեմ, ո՛չ: Կարծում եմ՝ մարդիկ կըմբոստանան, եթե այդպիսի բան տեղի ունենա»,-ասել է Թրամփը:









































