Saturday, 04 07 2026
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է

Մեր բանակը

Հայաստանի բանակն այսօր դարձավ 22 տարեկան: Թվում է, թե նման իրավիճակներում որևէ բան գրելն ամենահեշտն է, որովհետև մնում է ընդամենը մեծարանքի խոսքեր շռայլել մեր բանակի և նրա զինծառայողների հասցեին, գովերգել հերոսական էջերը, բանակի կայացման տառապալից, բայց նվիրական տարիները, հիշել բոլոր հերոսներին, ովքեր արդեն չկան, և ովքեր շարունակում են ապրել:

Սակայն այդ ամենը կնշանակի մի տեսակ ոչինչ չասել, ոչինչ չզգալ, որովհետև իրական զգացողություններն, անկասկած, պաթոսով չէ, որ հաղորդվում են, և ոչ էլ փառաբանումներով և ձոներգերով: Դրանք պետք է թողնել շոուի համար, որն ունի իր փորձառու մասնագետները, որոնք այսօր դեռ կլինեն իրենց սիրած տարերքի մեջ: Մենք պետք է որ վաղուց դուրս եկած լինենք այն շրջանից, երբ պաթետիկ բացականչություններով ենք նշում Հայաստանի զինված ուժերի քսանամյակը: Թե՛ մենք, թե՛ այդ ուժերը արդեն բավական կայացած տարիքում ենք` նման նախադպրոցական պաթոսի համար: Իրականում մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի քսանամյա զինուժն ունի բազմաթիվ հիմնարար խնդիրներ, որ այդ զինուժի ծառայողների մի ստվար մասի հարազատներն ու ընկերները այսօր ամենևին էլ տոնի տրամադրություն չունեն, քանի որ նրանք սգում են խաղաղ պայմաններում իրենց զավակների մահը:

Մյուս կողմից` այսօր հանրապետության տարբեր զորամասերում իրենց ծառայությունն են կատարում տասնյակ հազարավոր այլ հայ տղաներ, որոնք եղանակային ցանկացած պայմաններում փորձում են հսկել Հայաստանի և Ղարաբաղի խաղաղությունը:

Մյուս կողմից` մենք բոլորս գիտենք, որ այդ տղաները պատկանում են սոցիալապես, այսպես ասած, անապահով խավին, քանի որ Հայաստանում կա ապահովների, պաշտոնյաների, գործարարների, իշխանամերձ մտավորականների և համանման այլ արարածների մի խավ, որոնց որդիները բանակ չեն գնում կամ գնում են հանգստանալու բանակում, մի թեթև զվարճանալու և կյանքը կարոտելու, երբ հիասթափված ու զզված են լինում ամենօրյա հաճույքներից:

Մենք գիտենք նաև, որ կան բանակի հրամկազմի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ծառայությունը դարձրել են բիզնես, բիզնես` զինվորի հաշվին, բիզնես` իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու հաշվին: Մենք գիտենք, որ այսօր մեր զինուժի գեներալակազմը հանդիսանում է երևի թե Հայաստանում ամենահարուստ խավերից մեկը: Այս ամենը մենք գիտենք, սակայն այս ամենով հանդերձ գիտենք նաև, որ սա մեր բանակն է, մեր պետության բանակն է, մեր որդիների բանակն է, և որը մենք պետք է շտկենք դրա հանդեպ մեր հոգատարությամբ: Պարզապես ներկայումս մեր հոգատարությունն արտահայտվում է բանակի խնդիրների մասին խոսելով: Դա հոգատարություն է, ոչ թե գրանտակերություն, ինչպես փորձում են ներկայացնել որոշ հրամանատարներ և չինովնիկներ: Հասարակության հետևողական աղմուկը հոգատարության դրսևորում է, որով փորձ է արվում բարեփոխել զինուժը, շտկել արատները, որ բանակի հաջորդ տոներին մենք խաղաղ պայմաններում բանակում որդի կորցրած սգավոր մայրեր չունենանք: Եվ այստեղ, իշխանությունը, պատասխանատուները, հասարակության այդ հոգատարությանը մութ և դավադիր պիտակներ փակցնելու փոխարեն, պարտավոր են ծառայել հօգուտ այդ հոգատարության, ինչի համար հասարակությունն իրենց վարձել է այդ պետական պաշտոններին: Բանակի խնդիրները համալիր են, ու այնքան ամրակուռ, որ անգամ տոնական օրերին անհնար է դրանք շրջանցելը: Հայաստանի բանակը ունի լուրջ բարեփոխումների, արժեքային և կառուցվածքային լրջագույն վերանայումների անհրաժեշտություն, քանի որ այդ ամենի ուշացման համար իրենց կյանքով են վճարում մեր զինվորները: Այդ փոփոխությունները հրատապ անհրաժեշտություն են, և պետք չէ դրանց մասին խոսելուց վախենալ: Վախենալ պետք է դրանց բացակայության հետևանքներից:

Բայց այսքանով սահմանափակվենք այսօր և լցվենք լավատեսությամբ: Մեր զինուժը կայացել է փորձությունների ճանապարհ անցնելով, մեր զինուժը հաղթել է թշնամուն, մեր զինուժն այսօր զսպում է հակառակորդին, և այդ ամենը` մեր տղաների շնորհիվ, նրանց ոգու արիության և ամրության շնորհիվ: Բոլոր նրանց շնորհիվ, ովքեր բարեխղճորեն տանում են իրենց ծառայությունը, լինի սպա, թե զինվոր: Շնորհավոր բոլոր նրանց տոնը:

Շնորհավոր Ձեր բոլորի տոնը, մեր սիրելի որդիներ, եղբայրներ, հայրեր, որ ծառայությունը կրում եք պատվով, բարեխիղճ, պարկեշտ, նվիրումով: Մեր բանակը Դուք եք, իսկ մենք էլ Ձեր զենքն ենք այդ բանակն ամուր և մարտունակ պահելու նվիրական գործում:

Լուսանկարը՝ Hetq.am-ի
Հեղինակ՝ Սարո Բաղդասարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում