Լուսնոտությունը կարող է լուրջ խնդիր լինել, երբ այդ խանգարմամբ տառապող մարդը խնամակալ չունի: Բրիտանուհի Մորագ Ֆիշերն ընկերների տանն էր մնացել գիշերելու և գիշերային «զբոսանքի» ժամանակ ընկել է աստիճաններից:
37-ամյա կինը վնասել է պարանոցը, մեջքը, մի քանի կողոսկրեր, այտոսկրը, ծնոտն ու դաստակը: Հիվանդանոցում մի քանի շաբաթ անցկացնելուց հետո նա տուն է վերադարձել: Վիրաբույժներից մեծ ջանքեր են պահանջվել նրա դեմքը վերականգնելու համար: Այս մասին հայտնում է Sun-ը:
Համաձայն վիճակագրության՝ Մեծ Բրիտանիայում 10 մլն մարդ տառապում է լուսնոտությամբ:







































