Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, խոսելով բանակի մասին, հատկապես առանձնացնում է արդարության գործոնը:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կուզենար ամենուրեք արդարություն լիներ. եթե մարդն արդար չէ, նա չի կարող իր ժողովրդին նվիրված լինել, իսկ մեր բանակում արդարությունն է պակասում. «Ես շատ կցանկանայի, որ բանակում արդարություն տիրեր, և ծառայությունից հետո տղաները դառնային՝ յուրաքանչյուրը մի կորյուն ու քաջորդի»:
Նրա հավաստմամբ՝ եթե Վոլոդյա Ավետիսյանը ու նրա նմանները լինեին բանակում, այլ կերպ կլիներ, իսկ այժմ նրանք, ովքեր ժողովրդից գողանում են, պաշտոններ ունեն. «Միակ առաջընթացը մեր ազատագրված հողն է, որը հենց այս պահին պաշտպանում է մեր զինվորը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































