Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Այն, ինչ ռուսների համար խայտառակություն է, Հայաստանի համար՝ արժանապատվության վերականգնում է

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստին։ «Ես, անկասկած, չեմ միջամտում ո՛չ նախընտրական պայքարին, ո՛չ էլ ներքին գործերին, ավելին, որքանով տեղյակ եմ, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ոչ մի կերպ չի մասնակցել և չի մասնակցում նախընտրական քարոզչությանը, սակայն ես Հայաստանի համար խայտառակություն եմ համարում այն, որ այս տարվա գարնանը եկած իշխանությունը հաշիվներ է մաքրում և վրեժխնդիր լինում մի մարդուց, որը մեծ արժանիքներ ունի և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի առջև»,- ասել է Պուտինի թիմակիցներից մեկը։

Եթե ուշադրություն դարձրեցիք, Զատուլինն ակնարկում է, թե Քոչարյանն ընտրական մրցակից չէր ու չարժեր նրա հետ նման կերպ վարվել։ Ռուսաստանում, նույնիսկ իշխանության մակարդակով, չեն մարսել այն իրողությունը, որ հետհեղափոխական Հայաստանում մարդկանց քրեական հետապնդման են ենթարկում ոչ թե քաղաքական, այլ բացառապես իրավական պատճառներով։

Կոնստանտին Զատուլինը խոսում է Քոչարյանի անձեռնմխելիության մասին՝ ակնհայտորեն մոռանալով, որ Հայաստանի վճռաբեկ դատարանը, ըստ էության, անհիմն է համարել երկրորդ նախագահին ազատության մեջ թողնելու այդ մոտիվը։ Քոչարյանի մեղադրանքի էությունն այնքան ակնհայտ է, որ նա կոնկրետ դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակներից, զինված ուժերը ներքաշել է ներքաղաքական գործընթացների մեջ և, ըստ էության, տապալել է երկրի սահմանադրական կարգը։ Ըստ այդմ՝ այստեղ խոսք անգամ չի կարող գնալ նախագահական իմունիտետի մասին։

Զատուլինը կարծում է, որ Քոչարյանի կալանավորումը նվաստացնում է Հայաստանին և, անկասկած, միջազգային առումով հավելյալ հեղինակություն չի ստեղծում։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ Պետդումայի պատգամավորը սահմաներ, թե ինչ է հասկանում «միջազգային հեղինակություն» ասելով, որովհետև Քոչարյանի կալանավորման պատճառով Հայաստանի իշխանությունները պրոբլեմներ կարող են ունենալ միայն մոսկովյան շրջանակների հետ՝ հաշվի առնելով Հայաստանի երկրորդ նախագահի ու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մտերմությունը։ Մյուս կողմից՝ չենք կարծում, որ Պուտինը գնա երկկողմ հարաբերությունների վատթարացման Քոչարյանի պատճառով։ Ավելի շատ հակված ենք մտածել, որ Մոսկվայում կբավարարվեն մի քանի արարողակարգային հայտարարություններով՝ փորձելով ճնշում գործադրել Երևանի նկատմամբ։

««Վհուկների որսը» և «ժողովրդի թշնամիների» նկատմամբ հետապնդումները բավական մեծ վնասներ են պատճառել իմ երկրին՝ Խորհրդային միությանը, և մինչև այժմ դրանք սերունդների հիշողության մեջ դրոշմված են որպես պատմության մութ էջ։ Չէի ցանկանա, որ Հայաստանը, որը 1991 թվականին իր պետականության նոր էջը բացեց, անցնի այն ամենի միջով, ինչով անցել են բոլորը 30-ական թվականներին»,- իր հարցազրույցի վերջում ասել է Զատուլինը։

Պետդումայի պատգամավորի համեմատությունը, մեղմ ասած, համարժեք չէ, որովհետև անցյալի ծանր հանցագործությունները բացահայտելով՝ Հայաստանը, ճիշտ հակառակը՝ իրեն ձերբազատում է նոր ավտորիտար համակարգ հանդուրժելու վտանգից։

Առհասարակ՝ այն, ինչ ռուսների համար խայտառակություն է, Հայաստանի համար՝ արժանապատվության վերականգնում է։ Ու շատ լավ կլիներ, որ Մոսկվայում հնարավորինս արագ հասկանային այս ճշմարտությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում