2019 թվականի փետրվարի 10-ին կայանալիք «Grammy 2019» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության բոլոր հավակնորդներն արդեն հայտնի են՝ գրում է segodnya.ua-ը։
Առաջադրման թվով առաջատարը ամերիկյան հիփ-հոփ կատարող Քենդրիկ Լամարն է՝ ութ անվանակարգ՝ ներառյալ տարվա լավագույն ալբոմի, լավագույն ձայնագրության և լավագույն երգի համար:

Կանադակացի ռեփեր Դրեյքը ներկայացված է յոթ անվանակարգերում: Հիփ-հոփ երգչուհի Քարդի Բին, փոփ երգչուհի Լեդի Գագան, ինչպես նաեւ Չայդիշա Գամբինոն ներկայացված են հինգական անվանակարգերում:




Քանյե Ուեսթը ներկայացված է մեկ նավանակարգում՝ «Տարվա պրոդյուսեր»։

«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթանակի համար պայքարելու են Լեդի Գագայի և դերասան Բրեդլի Քուփերի Shallow, Քենդրիկ Լամարի All the Stars և դիջեյ Անտոն Զասլավկու The Middle երգերը:



«Տարվա ալբոմ» անվանակարգում ներկայացված են Քարդի Բիի Invasion of privacy, Բրենդի Քարլայլի By the way, I forgive you, Դրեյքի Scorpion, Քեյսի Մասգրեյվսի Golden Hour և «Սև հովազ» ֆիլմի ալբոմ-սաունդթրեքը:
![]()
«Տարվա երգ» անվանակարգում ընտրություն կարվի All the Stаrs, In My Blood, The Middle, Boo`d Up, Shallow, God`s Plan, The Joke և This is America երգերի միջև։










































