CBS-ի հետ հարցազրույցում Իլոն Մասքը մի քանի անգամ իր Tesla ընկերությունը «Տեզլա» է անվանել: Մասքի խոսքով՝ միշտ չէ, որ ինքը բառերը կարևորում է, սակայն իր ապրանքանիշի անունը «զ»ո-վ է արտասանում:
Մասքը նշել է, որ ընկերության Tesla Motors անվանումը Սակրամենտոյի բնակչից գնել է 75 հազար դոլարով:
«Արդյունքում նա հանձնվեց, և մենք ստացանք այդ անվանումը», – ասել է Մասքը:










































