Tuesday, 28 07 2026
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն

Ծեծողների ցուցակն առանց ծեծողների․ Ովքեր են Սպորտի նախարարության հավակնորդները

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է 2018 թվականի «Տարվա լավագույն մարզիկներ» հավակորդների ցուցակը: Տարվա լավագույնի կոչման համար կպայքարեն` Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Կարեն Ասլանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Հայկ Գասպարյանը (ուշու), Արթուր Թովմասյանը (մարմնամարզություն), Դավիթ Կասումյանը (ուշու), Ֆերնդինանդ Կարապետյանը (ձյուդո), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Վլադիմիր Հարությունյանը-Լեւ Սարգսյանը (ջրացատկ, սինքրոն աշտարակացատ), Արսեն Ղազարյանը (սամբո), Մաքսիմ Մանուկյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Գրիգոր Մխիթարյանը (սամբո), Հենրիխ Մխիթարյանը (ֆուտբոլ), Արթուր Շահինյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Դավիթ Պետրոսյանը (սամբո), Մարկոս Պիզելին (ֆուտբոլ), Սարգիս Արթուրի Սարգսյանը (խուլերի հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սարգիս Մուրադի Սարգսյանը (ուշու), Էդգար Ստեփանյանը (հեծանվասպորտ), Վաչիկ Վարդանյանը (սամբո): Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվելու նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները:

Լավագույն մարզիկ ճանաչվելու հարցում կարծում ենք ամեն ինչ պարզ է: Ձայների կշռող մեծամասնությամբ առաջին հորիզոնականը կզբաղեցնի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը Թուրքմենստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում ֆանտաստիկ ելույթ ունեցավ ոսկե մեդալ նվաճելուց զատ, սահմանելով նաև երկու համաշխարհային ռեկորդ: Հայկական ծանրամարտում նման արդյունք վաղուց չէր գրանցվել: Կարծես թե պարզ է նաև թե ով է Մարտիրոսյանին հաջորդելու լավագույնների շարքում: Երկրորդ հորիզոնականում ըստ ամենայնի կլինի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Վերջինս իր ելույթով իսկապես արժանի է երկրորդ ճանաչվելուն: Տասնյակում տեղ կգտնելուն արժանի են նաև Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն, ինչպես նաև մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: Մեր մարզիկների ցույց տված արդյունքների մասին կխոսենք ավելի ուշ: Լավագույն մարզիկների հավակնորդների ցուցակը կրկին անգամ ունի մտագոհիչ մի առանձնահատկություն: Հավակնորդ 21 մարզիկներից 14-ը մարտական մարզաձևերի ներկայացուցիչներ են: Կոպիտ ասած մեր երկրի լավագույն մարզիկների տասնյակի հավակնորդների մեծ մասը ծեծողներ են: Մյուս 7 մարզիկներից 2-ը ևս ներկայացնում են ուժային մարձաևը հանդիսացող ծանրամարտը, իսկ 3-ը՝ մենապայքարային մարզաձևեր:

Ու փաստորեն, լավագույն տասնյակի հավակնորդների թվում ունենք ընդամենը 2 մարզիկներ թիմային՝ խաղային մարզաձևից: Խոսքը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Մարկոս Պիզելիի ու Հենրիխ Մխիթարյանի մասին է: Բերված օրինակը խոսում է այն մասին, որ մեր երկրում բացի ֆուտբոլից որևէ այլ թիմային մարզաձև ըստ էության չկա: Տարիներ շարունակ շատ է խոսվել խաղային մարզաձևերին զարկ տալու մասին, բայց․․․: ՀՀ սպորտի նախարարությունը շարունակում է առավել մեծ տեղ տալ ըմբշամարտին, ծանրամարտին և այլ մարտական մարզաձևերին: 21 հավակնորդների շարքում ունենք 7 մարզիկներ որոնք ներկայացնում են ուշու և սամբո մարզաձևերը: Ամենայն հարգանքով վերաբերվելով այս մարզաձևի ներկայացուցիչներին ամեն դեպքում պետք է ընդունենք, որ նույնիսկ հավակնորդների շարքում ոչ օլիմպիական և ոչ այնքան այնքան բարձր վարկանիշ ունեցող մարզաձերի ներկայացուչներ ունենալն ուղղակի պատվաբեր չէ: Յուրաքանչյուր տարի արևելյան մարտարվեստների ներկայուցիչները հարյուրավոր մեդալներ են նվաճում տարատեսակ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Նույն հաջողությամբ կարելի էր հավակնորդների շարքում դասել օրինակ դուքենդո, կամ կուդո կարատեի ներկայացուցիչներին: Եթե այս մարզաձևերը ստեղծվել են արևելյան երկրներում ապա սամբոն էլ հիմնել են Սովետական միության ոստիկանները: Նման կատեգորիայի մարզաձևերից որևէ մեկին նախապատվություն տալը կարծում ենք պատեհ չէ: Փոխարենը 21 հավակնորդների շարքում չկան բռնցքամարտիկներ: Թեկուզ անցյալ տարի մեր բռնցքամարտիկների արդյունքները համեմատաբար համեստ են, բայց շատ ավելի ցանկալի կլիներ, որ ուշուիստների կամ սամբիստների փոխարեն լավագույն տասնյակի համար պայքարեին բռնցքամարտիկները կամ բարձրակարգ ծեծողները: Բռնցքամարտը դասական մարզաձև է և կարծում ենք չի կարելի համեմատել ուշուի կամ սամբոյի հետ:

Իսկ թե ինչու ցուցակում չկան բռնցքամարտի ներկայացուցիչներ կարծում ենք բոլորի համար է պարզ: Սպորտի նախարարությունը մեղմ ասած լավ հարաբերությունների մեջ չէ Արթուր Գևորգյանի գլխավորած ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ և պաշտպանում է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի թևին պատկանող ինքնակոչ ֆեդերացիային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում