Moody’s Japan K.K. վարկանիշային գործակալությունը, որը հանդիսանում է Moody’s Investors Service ստորաբաժանումը, իջեցրել է Sony ճապոնական կոնցեռնի չապահովված պարտքի էմինենտի վարկանիշն ու երկարաժամկետ վարկանիշը՝ Baa3 մակարդակից հասցնելով Ba1 մակարդակի՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում՝ փոխանցում է RBK-ն:
Նշենք, որ Ba1 ցուցանիշը բացում է, այսպես կոչված, ոչ ներդրումային մակարդակ, նման վարկանիշով պարտատոմսերը ներդրման համար համարվում են վտանգավոր, դրանք կոչվում են աղբային:
Միաժամանակ Moody’s-ը նվազեցրել է կոնցեռնի դուստր ձեռնարկության՝ Sony Global Treasury Services Plc-ի կարճաժամկետ վարկանիշը՝ Prime-3-ից դարձնելով Not Prime:
Իր որոշումը Moody’s-ը հիմնավորել է Sony-ի շահութաբերության բարձրացման ու կայունության հարցում առկա բարդություններով:









































