Հայտնի նկարիչ Բենքսին որոշել է առցանց վիճակախաղում իր քանդակը խաղարկել՝ խոստանալով ստացված միջոցները փոխանցել փախստականների օգնության հիմնադրամին: Մրցույթի մասին, որը կտևի մինչև անցնող տարվա դեկտեմբերի 22-ը, Բենքսին հայտնել է Instagram-ի իր էջում:
Բախտը փորձելու համար անհրաժեշտ է վճարում կատարել մասնակցության համար (երկու եվրո և ավելի) և կռահել նկարչի նոր գլուխգործոցի քաշը:









































