Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհաոմ Գեբրեյսուսը գենոմի խմբագրումը լուրջ գործողություն է որակել և զգուշացրել դրա «չկանխատեսված հետևանքների» մասին, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղի չինացի գիտնական Հե Ցզյանկույը հայտարարել է փոփոխված ԴՆԹ-ով առաջին երեխաների ծնվելու մասին:
«Գենոմի խմբագրումը կարող է չկանխատեսված հետևանքների հանգեցնել, դա անտեսանելի դաշտ է, և այն պետք է լուրջ ընդունել»,-ասել է Գեբրեյսուսը:
Նա նաև հայտարարել է գենային մոդիֆիկացիայի փորձագետներ հրավիրելու ԱՀԿ-ի մտադրության մասին`գնահատելու համար դրա էթիկական, հասարակական կողմերը, ինչպես նաև անվտանգությունը:










































