Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը գերատեսչության շենքը գրաված ցուցարարներին հեռուստաուղերձով խնդրել է ազատել այն, հակառակ դեպքում նա մտադիր է դիմել Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին՝ երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու հարցի քննարկման պահանջով: Այս մասին հայտնում է «Ինտեր» հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ շենքը գրավվել է այն ժամանակ, երբ «Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխությունների մասին» օրենքում մշակվել են վերջին փոփոխությունները և Ուկրաինայի Սահմանադրությունը 2004 թվականի խմբագրմանը վերադարձնելու հարցը:
Հենց այդ ժամանակ անհայտ անձինք մահակներով կոտրել են ապակիներն ու ներթափանցել շենք:








































