2019 թ. կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու է գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացումը։
Այդ մասին Վեդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«2018 թ. ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով։ Սա նաև Վեդիի տարածաշրջանի, ընդհանրապես Արարատի մարզի մեր հայրենակիցների աշխատանքի արդյունքն է։ Բայց ավելի կարևոր է, որ մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, և դա մեր կառավարության հիմնական խնդիրներից մեկն է լինելու։ Մեր գյուղատնտեսությունը մեծ մասամբ կախված է եղանակային պայմաններից, բայց 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մենք կարողանանք բերքի որոշակի ծավալ ապահովել»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ տեղական արտադրության հակակարկտային կայաններն արդյունավետ են աշխատում, եթե ճիշտ են օգտագործվում։








































