Ամերիկացի դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը «մեծացրել է» իր կուրծքը մինչև 6-րդ չափի։ Այդպիսի փորձարկում է արել Էլեն Դեջեներեսի երեկոյան շոուի ժամանակ։ Հաղորդավարուհին քննարկել է Ռոբերթսի հետ նրա Instagram-ը, այնուհետև առաջարկել է նրան զգալ այդ սոցցանցի աստղ Քիմ Քարդաշյանի ապրումները։
Շոուի հեղինակները նախապես պատրաստվել էին դերասանուհու կերպարի փոփոխությանը և ստուդիա են բերել հսկայական դնովի կրծքեր, որ ինչ-որ բանով հիշեցնում էր Քիմին։
Հագնելով կրծքերը և խալաթը՝ Ռոներթսը կեցվածք ընդունեց ծովափի տեսանկարի ֆոնին։ Նրա տեսքից կարելի է եզրակացնել, որ այդ կերպարանափոխությունը այնքան էլ նրա սրտով չէ։ Բայց դա ամենը չէր․ նրան ստիպեցին լուսանկարվել կարկանդակով,իր դպրոցականլուսանկարով և դերասան Դերմոթ Մալրունիի հետ։











































