Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մշակել են հսկայական 3D տպիչի նախագիծ, որի օգնությամբ կարելի է մեկ օրվա ընթացքում 230 քմ/մ տարածքով երկհարկանի տուն կառուցել: Տները կկառուցվեն բետոնից: Նոր տեխնոլոգիան կոչվում է Contour Crafting:
Այն կարող է շատ դեպքերում կիրառվել, օրինակ` արտակարգ դեպքերում, ընչազուրկների համար տուն կառուցելիս, ինչպես նաև բազմաբնակարան շենք կառուցելիս: Դրա ստեղծողները նույնիսկ երազում են այն ժամանակների մասին, երբ նման կառույցներ վեր կխոյանան այլ մոլորակների վրա:
Բացի այդ, նման սարքերը կարող են նվազեցնել վտանգավոր տարրերի մթնոլորտ արտանետումը` գործընթացի արագության պատճառով:









































