Ընդդիմադիր ցուցարարները Թայլանդի 5 հարավային նահանգներում և Բանգկոկի 50 ընտրական շրջաններից 39-ում խափանել են խորհրդարանական ընտրությունների նախնական քվեարկությունը, հայտնում է Agence France-Presse-ը:
Մոտ 2 մլն մարդ պետք է մասնակցեր նախնական ընտրություններին: Քվեարկածների ստույգ թիվն անհայտ է:
Ընդդիմադիրները շրջապատել են ընտրատեղամասերը և ոչ մեկին թույլ չեն տվել ներս մտնել: Ցուցարարների և իրավապահների միջև բախում չի եղել:
Խաղաղության և կարգի պահպանման կենտրոնում նշել են, որ երկուշաբթի օրն ընտրական գործընթացին խանգարողներին ձերբակալելու թույլտվություն կլինի:
Հակակառավարական ելույթների մասնակիցների նպատակը երկրի ժամանակավոր կառավարության պաշտոնանկությունը և փետրվարի 2-ին նշանակված արտահերթ ընտրությունները չեղյալ հայտարարելն է:







































