Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզային խորհուրդն իշխող «Ռեգիոնների կուսակցության» և Կոմունիստական կուսակցության գործունեությունը և խորհրդանիշերի օգտագործումն իր տարածքում արգելելու մասին որոշում է ընդունել:
Նման որոշում է ընդունել նաև Տերնոպոլի մարզային խորհուրդը՝ այս 2 կուսակցությունների գործունեությունն արգելելով իր տարածքում:
Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ուկրաինական ТСН հեռուստաընկերությանը:







































