Չինաստանում Gionee սմարթֆոնների արտադրության հիմնադիր և ղեկավար Լյու Լիրոնը կազինոյում մեծ գումար է պարտվել՝ ընկերությանը հասցնելով սնանկացման, գրում է Tech in Asia-ն:
Պարբերականի տվյալներով, գործարարը կորցրել է մոտավորապես 1.4 միլիարդ դոլար՝ ԱՄՆ տարածք համարվող Հյուսիսային Մարիանյան կղզիների խոշորագույն Սաիպան կղզում գտնվող խաղատներից մեկում:
Գործարարը խոստովանել է, որ ծախսել է նաև Gionee-ն պատկանող միջոցները: Նա խոստացել է դեկտեմբերին նշել կազինոյում կորցրած կոնկրետ գումարը, երբ ընկերությունը սկսի սնանկության վարույթը:









































