Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հեղափոխության օրերին լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկանների գործով դատական վիճաբանություններ են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Թավշյա հեղափոխության օրերին լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործի դատական քննությունը:

Ամբաստանյալներ Սուրեն Թորոսյանին ու Արեգ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Թորոսյանն ու Արեգ Թորոսյանը (եղբայրներ չեն), հանդիսանալով ՀՀ ոստիկանությն պետական ծառայություն իրականացնող պաշտոնական անձինք, 2018 թվականի ապրիլի 19-ի երթի ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակայքում լրագրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոց հանդիսացող՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Դատարանը հասել է դատական վիճաբանությունների փուլ: Մեղադրական ճառով հանդես գալով՝ մեղադրող դատախազը նշեց, որ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է երկու ամբաստանյալներին առաջադրված վերոհիշյալ մեղադրանքը: Տուժող Տիրայր Մուրադյանն աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես լրագրող: 2018 թվականի ապրիլին նա որպես լրագրող իր մասնագիտական գործունեությունն է իրականացրել՝ լուսաբանելով բազմամարդ ցույցերն ու երթերը:

Ապրիլի 19-ին Տիրայր Մուրադյանը լուսաբանել է դեպի Հանրապետության հրապարակ կատարված երթը. նա հեռախոսով ու տեսախցիկով կատարել է լուսանկարահանում և տեսանկարահանում, ունեցել է լրագրողի վկայական՝ «բեյջ»՝ պարանոցից կախված:

Տիրայր Մուրադյանի ուշադրությունը գրավել են ակնհայտորեն ո՛չ երթի մասնակից, բայց երթի ընթացքին հետևող կասկածելի անձինք՝ հնարավոր է՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Տիրայր Մուրադյանի ուշադրությունը գրաված երկու կասկածելի երիտասարդները երթի մասնակիցներին ոչ հատուկ պահված ք ունեին, նաև՝ հեռախոսով տեղեկություններ էին հաղորդում ինչ-որ մեկին: Լրագրողը նրանց լուսանակարահանել է թիկունքից, հետևել է, նրանք նկատել են դա ու անհետացել են լրագրողի տեսադաշտից:

Երբ լրագրողը մոտեցել է Կառավարական երկրորդ մասնաշենքին, նրան է մոտեցել քիչ առաջ նրա ուշադրությունը գրաված տղամարդկանցից մեկը՝ կապույտ գլխարկով: Նա բռունցքով հարվածել է Տիրայր Մուրադյանին, վերջինս բղավել է, որ լրագրող է:

Բայց մոտեցել է նաև երկրորդը, երկուսով ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Տիրայր Մուրադյանի մարմնի տարբեր մասերին: Բռնության գործադրումը տևել է մի քանի րոպե, այնուհետև երկու տղամարդիկ հեռացել են դեպի Մելիք-Ադամյան փողոց: Տիրայր Մուրադյանը վազել է նրանց հետևից, բայց քիչ անց կորցրել է տեսադաշտից: Նա զանգել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մեղադրողը ամբաստանյալների մեղավորությունը հաստատող ապացույցների շարքում թվարկեց տուժողի ցուցմունքը, վկա, լրագրող Ա. Մելիքսեթյանի ցուցմունքը, ըստ որի՝ համացանցից է տեղեկացել, որ գործընկերոջ՝ Տիրայրի նկատմամբ բռնություն է գործադրվել, իսկ վերջինիս նա տեսել էր երթի ընթացքը լուսաբանելու պահին: Վկան անմիջապես զանգել է Տիրայրին, մոտեցել է նրան, տեսել է, որ նրա հագուստը փոշոտ է: Տիրայրն ասել է, թե քաղաքացիական հագուստով երկու երիտասարդ ծեծի են ենթարկել իրեն: Նա ցույց է տվել լուսանկարներ:

Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից են՝ վերոհիշյալ բժշկական կենտրոնի՝ Կրիմինալ դեպքերի մատյանի զննության արձանագրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ գլխի շրջանում Տիրայր Մուրադյանին պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Զննության են ենթարկվել «Ինգո Արմենիա»-յի գրասենյակի արտաքին տեսանկարահանող սարքերի կողմից կատարված տեսագրությունները:

Ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկանքի՝ Սուրեն Թորոսյանն ու Արեգ Թորոսյանը հանդիսացել են ոստիկանության ծառայողներ, հետագայում նրանք գտնվել են կադրերի ռեզերվում:

Մեղադրողը, վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, պնդեց, որ քրեական գործի քննությամբ հաստատվել է Սուրեն Թորոսյանին ու Արեգ Թորոսյանին առաջադրված մեղադրանքը, նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ու պատժի:

Ամբաստանյալներին մեղսագրված արարքների վրա Համաներման ակտը չի տարածվում:

Մեղադրողը միջնորդեց՝ Սուրեն Թորոսյանին և Արեգ Թորոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով, Սուրեն Թորոսյանին դատապարտել տուգանքի՝ 200 հազար դրամի չափով, Արեգ Թորոսյանին դատապարտել տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը իր ճառում նշեց՝ պետության ներսում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը, այն էլ՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող՝ ոստիկանության ծառայողների կողմից: Պետությունը պետք է համապատասխան գնահատականի արժանացնի կատարվածը՝ որպեսզի տուժող կողմը «դրսերում» արդարադատություն չփնտրի:

Գրիշա Բալասանյանը նշեց՝ պաշտպանական կողմի դիրքորոշման մեջ գործի քննության ամբողջ ընթացքում կարմիր թելով անցնում էր այն պնդումը, թե Տիրայր Մուրադյանը դեպքի պահին, ճիշտ է, լրագրողական վկայական՝ բեյջ ունեցել է, բայց այն համապատասխան կարգով կնիքված ու ստորագրված չի եղել:

Փաստաբանը հռետորական հարց հնչեցրեց՝ լրագրողի բեյջը օրինական է եղել, բայց ընդունենք, թե այն, օրինակի համար, կնիքված չէր՝ կարելի՞ էր այդ դեպքում խոչընդոտել նման բեյջ ունեցող լրագրողի գործունեությունը, լրագրողի գործունեությանը խոչընդոտելը կապված է միայն բեյջ կրել-չկրելու հե՞տ:

Ըստ փաստաբանի՝ տվյալ հարցի այսչափ կարևորումը կապված է այն բանի հետ, թե անձն իր արարքը ինչպես է արդարացնում:

Տուժողի ներկայացուցիչը դատարանից ակնկալում է օբյեկտիվ ու արդարացի դատական ակտ:

Տուժող Տիրայր Մուրադյանն իր ճառում նշեց, թե իր հարցաքննության ժամանակ պաշտպանական կողմը մի հարցադրում էր կատարում՝ եղե՞լ են դեպքեր, որ ինքը միջադեպի մասնակից է եղել ու միջազգային կազմակերպությունից փոխհատուցում է ստացել: Իր լրագրողական գործունեության վերաբերյալ նման հարցադրումի առումով տուժող լրագրողն ասաց՝ եթե լրագրողի գործունեությունը պիտի գնահատվի որևէ կոնկրետ դատական գործով որոշակի շահերից ելնելով՝ նման մոտեցումը կարելի է գնահատել որպես լրագրողական գործուեության վերաբերյալ պատկերացում չունենալու արգասիք:

Տիրայր Մուրադյանը տարակուսեց. «Տպավորություն է ստեղծվում՝ կարծես օդից պատմություն է ստեղծվել, ամբաստանյալներ են հայտնվել, որոնք ոչ մի առնչություն չունեն այս գործի քննության հետ… Դատարանի՝ ներքին համոզմունք ձևավորվելու փուլում դատարանի ուշադրությունը հրավիրում եմ, որ ուշադիր զննի դեպքը տեղի ունենալու ժամանակագրությունը՝ էս դեպքին իրավական գնահատական տալու համար պետք է կոնկրետ ժամանակաշրջանի մեջ դիտել կատարվածը՝ ի՞նչ քաղաքական իրադրություն էր երկրում, ոստիկանության ծառայողին ի՞նչ դեր էր վերապահված այն ժամանակ… Հուսով եմ, որ էս դատաքննությունը առաջին ատյանի դատարանում գոնե տուժող կողմի համար ճիշտ իրավական գնահատական կտա կատարվածին, ու մենք այսքանով կսահմանափակվենք…»:

Սուրեն Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Զորայր Հարությունյանն իր ճառից առաջ նախ կարծիք հայտնեց դատավարական իր հակառակորդների ճառերի վերաբերյալ. «Բավական էմոցիոնալ ճառեր հնչեցին, որոնք առավելապես ուղղված էին դատարանի՝ ներքին համոզմունք ձևավորելուն, բայց դատարանի ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի նախ և առաջ՝ օրենսդրության վրա…»:

Պաշտպանի կարծիքով՝ դատարանը իր պաշտպանյալի մասով պետք է կայացնի արդարացման դատական ակտ՝ հռչակելով ու ճանաչելով նրա անմեղությունը:

Պաշտպանը կարևորեց՝ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը կարող է հաստատված համարվել տուժողի՝ իրականում լրագրող հանդիսանալու և լրագրողական վկայական ունենալու հանգամանքների առկայության պայմաններում: Տվյալ հանցավոր արարքը կատարող անձը պետք է գիտակցի, որ խոչընդոտում է հենց լրագողի մասնագիտական գործունեությանը, այսինքն՝ Սուրեն Թորոսյանը պետք է գիտակցեր, որ Տիրայր Մուրադյանը լրագրող է ու տվյալ պահին իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում: Դա նա կարող էր գիտակցել, օրինակ, տեսնելով լրագրողի վկայականը: Տիրայր Մուրադյանի վկայականի վերաբերյալ, սակայն, պաշտպանը մի շարք հարցադրումներ ուներ: Ըստ պաշտպանի՝ խնդրո առարկա վկայականը՝ բեյջը, տրվել էր 2018 թվականի փետրվարին, , իսկ ըստ աշխատանքային պայմանագրի՝ տվյալ լրատվամիջոցում Տիրայր Մուրադյանն աշխատել է մարտից:

«Տիրայր Մուրադյանն օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ»,- ասաց պաշտպանը՝ նկատի ունենալով լրագրողական վկայականը: Պաշտպանը հռետորական հարցադրում կատարեց՝ եթե դեպքի պահին Տիրայր Մուրադյանը լրագրողի մասնագիտական գործունեություն էր իրականացնում, ո՞ր լրատվամիջոցով էր հրապարակելու իր հավաքած տեղեկությունները կամ իրավասո՞ւ էր որևէ լրատվամիջոցով տարածելու դրանք… Արդյո՞ք Տիրայր Մուրադյանի լրագրողական վկայականը՝ բեյջը, տեսանելի է եղել Սուրեն Թորոսյանին, երբ նա մոտեցել է Տիրայրին: Պաշտպանը նշեց՝ չէ՞ որ տուժողի խոսքերով՝ Սուրենն ու Արեգը ծեծը դադարեցրել ու փախուստի են դիմել, հենց որ ինքը գոռացել է, թե լրագրող է, այսինքն՝ ստացվում է՝ մինչ այդ՝ չեն իմացել…

Պաշտպանը նշեց, թե Սուրեն Թորոսյանը եղել է ոստիկանության գաղտնի ծառայող, նա նկատել է, որ ինչ-որ մեկը լուսանակարում է իրեն, մոտեցել է… ուղղակի ճշտելու լուսանկարողի անձը:

Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալին մեղսագրված արարքի կատարման պահին լրագրողը պետք է մասնագիտական գործունեություն իրականացնելիս լիներ: Սակայն տուժողն ինքը իր ցուցմունքում նշել է, թե իր վրա հարձակվել են, երբ հանգստանալու նպատակով ինքը հինգ րոպեով կանգնել է շենքի անկյունում: Այդ պահին տեսախցիկն անջատված է եղել:

Պաշտպանը հարց հնչեցրեց. «Արդյո՞ք շենքի անկյունում կանգնած լրագրողի վրա հարձակումը կարող է համարվել նրա մասնագիտական գործունեության խոչընդոտում, լրագրողի հանգիստը չի կարող մասնագիտական գործունեություն համարվել, և այդ դեպքում՝ ինչի՞ն է խոչընդոտել Սուրեն Թորոսյանը՝ տեղեկություններ հավաքելո՞ւն, տարածելո՞ւն…

Պաշտպանը նշեց՝ անգամ տուժողը իր ցուցմունքներում չի հայտնել, թե իր վրա հարձակվողները պահանջել են, որ ջնջի, վերացնի լուսանկարները կամ տեսանկարահանած նյութը:

Ըստ պաշտպանի՝ նման հանգամանքների առկայության պայմաններում հնարավոր չէ միանշանակ եզրակացության հանգել, թե դեպքի պահին տուժողն իրականացնում էր իր մասնագիտական գործունեությունը:

Պաշտպանը նշեց, որ մեղադրանքի հիմքում դրված է հիմնականում տուժողի ցուցմունքը, մյուս ապացույցները ստացված են կամ՝ տուժողի հայտնածի հիման վրա, կամ վերաբերելի չեն մեղադրանքին:

Պաշտպանն ընդգծեց՝ մարդուն մեղավոր ճանաչելու և դատապարտելու համար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշը պիտի պարտադիր գործի: Չէ՞ որ ժողովրդավար հասարակության հենասյուներից մեկը անմեղության կանխավարկածն է…

Ինչ խոսք՝ հաճելի է, որ ի պաշտպանություն ամենաո՛չժողովրդավար արարքի համար մեղադրվող անձի՝ հենց ժողովրդավարության և օրինականության սյուներն են հիշատակվում…

Պաշտպանը պնդեց իր պահանջը՝ իր պաշտպանյալ Սուրեն Թորոսյանի մեղավորությունն ապացուցված չէ, նրան դատարանը պետք է արդարացնի՝ կայացնելով արդարացման դատական ակտ:

Երկրորդ ամբաստանյալի՝ Արեգ Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Անի Գրիգորյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում