Նորվեգիայի դատախազությունը մեղադրում է ձկնաբուծության նախկին նախարար Սվեյն Լյուդվիգսենին (2001-2005թթ.) այդ երկրում ապաստան ստացած երեք փախստականներին բռնաբարելու գործով։
Ըստ NRK-ի՝ 2011 թ.-ից սկսած՝ Լյուդվիգսենը, լինելով Նորվեգիայի հյուսիսում գտնվող Տրոմսոյի շրջանի ղեկավար, երեք միգրանտների ապաստան է առաջարկել ինտիմ ծառայությունների դիմաց:
Նշվում է, որ զոհերը զգալիորեն ավելի երիտասարդ էին, քան 72-ամյա Լյուդվիգսենը: Բացի դրանից, նրանցից մեկը տառապում էր թույլ արտահայտված հոգեկան հիվանդությամբ:
Հետաքննողները պնդում են, որ բռնաբարությունները տեղի են ունեցել նախարարի տանը, հյուրանոցային համարներում և կառավարության գրասենյակում 2011-2017 թվականներին:








































