Բոլիվիայում ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, ինչի հետևանքով մեքենան գլորվել է ձորը: Վթարի հետևանքով զոհվել է 28 մարդ, 10 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պատահարի հիմնական վարկածը վթարի ժամանակ վատ տեսանելիությունն է: Այս մասին գործակալությանը հայտնել է հետաքննական մարմնի աղբյուրը: Նախնական տեղեկություններով, ավտոբուսում գտնվել է 70 մարդ: