Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ՄԻԵԴ-ում Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի գործով հայցվորները մահացել են․ գործը շարունակում են դուստրն ու որդին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փետրվարի 5-ին կկայանա «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ( Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի) գործով բանավոր լսում: Սարգսյանների ընտանիքի շահերը Դատարանում ներկայացնելու են «Իրավական ուղեցույց» հասարակական կազմակերպության անդամներ, փաստաբաններ Նարինե Գասպարյանը և Քնարիկ Օհանյանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Փիլիպ Լիչը: Ընդդեմ Ադրբեջանի Սարգսյանների գանգատի քննությանն ընդառաջ` «Առաջին լրատվական»-ը զրուցեց Նարինե Գասպարյանի հետ: Նշենք, որ ՄԻԵԴ-ում հունվարի 22-ին կայացել են նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները:

– ՄԻԵԴ-ում քննվող այս գործերը կարևոր են նաև նրանով, որ նախադեպային են: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ կախված դատարանի կայացրած որոշումից՝ նմանատիպ գործերը նույն բախտին են արժանանալու:

– Իրականում շատ դժվար է ասել` նույն բախտին կարժանանա՞ն, թե՞ ոչ: Ինչո՞վ են կարևոր այս երկու գործերը. ԼՂ հակամարտությունից հետո սրանք առաջին գործերն են, որ ներկայացվում են Եվրոպական դատարան՝ հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց կողմից: Մի շարք գանգատներ կան ներկայացված` երկու կողմից էլ: Այս պահի դրությամբ քննվում են միայն այս երկուսը: Եվրադատարանը յուրաքանչյուր գործ քննում է անհատական փաստերի վերլուծության հիման վրա, այդ պատճառով շատ դժվար է ասել, թե մյուս գործերն ինչ ճակատագրի կարժանանան:

Տեսակետ կա, որ ՄԻԵԴ-ի կողմից ընտրվել է եղած հայցերից ամենախոցելին: Արդյոք արդարացվա՞ծ է այդ տեսակետը:

– Ես, անկեղծ ասած, չգիտեմ` կոնկրետ ինչ սկզբունքով են ընտրել Հայաստանի դեմ ներկայացված գործը, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ ներկայացված գործերին, պետք է ասեմ` դիմումատուն թերևս բոլոր դիմումատուներից ամենածերն էր, և դա նշանակություն է ունեցել: Ի սկզբանե դիմումը ներկայացրել է Մինաս Սարգսյանը, ով 2009-ին մահացավ, դրանից հետո դիմումին հետամուտ եղան իր կինն ու երկու երեխաները, ցավոք սրտի, կինը` Լենա Սարգսյանը, մահացել է այս տարվա հունվարի 10-ին, այս պահի դրությամբ գործը շարունակում են իր դուստրն ու որդին:

– Շանսերի մասին արդեն կարո՞ղ ենք խոսել: Արդարադատության նախարարը նշեց, որ արդեն իսկ հուսադրող շեշտադրումներ կան:

– Դժվարանում եմ այս պահին ինչ-որ կոնկրետ բան ասել, ամեն դեպքում`մենք փորձում ենք գործը ներկայացնել համակողմանի, որպեսզի լավագույնս ներկայացվեն մեր դիրքերը, փաստարկները: Շատ բարդ է իմանալ` դատարանն ինչ մոտեցում կցուցաբերի: Հարցեր կան, որոնց այս պահին դժվար է պատասխանել:

– Սարգսյանները ներկա լինելո՞ւ են հայցի քննությանը:

– Մենք սկզբնական փուլում մտածում էինք, որ Սարգսյանի կինը` Լենա Սարգսյանը, կկարողանա մասնակցել, բայց նա, ցավոք, այս տարվա հունվարի 10-ին մահացել է: Դիմումատուների որդին ու դուստրն, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա մասնակցել բանավոր նիստին:

– Մոտավորապես` որքա՞ն կտևի գործի քննությունը:

– Դժվարանում եմ ասել թե Եվրադատարանը այս բանավոր լսումից հետո որքան ժամանակից վերջնական վճիռ կկայացնի: Եթե պրակտիկան ուսումնասիրենք, երևի մեկ, առավելագույնը երկու տարի կտևի՝ զուտ պրակտիկան հաշվի առնելով: Այս նույն գործով Եվրոպական դատարանի կողմից 2010-ին կայացած բանավոր լսումներից մեկ տարի հետո, այն է՝ 2011-ին, դատարանը գործի ընդունելիության մասին որոշում կայացրեց: Կարծում եմ, որ այս անգամ ևս, ամենայն հավանականությամբ, մեկ կամ երկու տարվա ընթացքում կարելի է դատարանից վճիռ ակնկալել:

– Նմանատիպ նոր հայցերի քննություն կկատարվի միայն այս հայցով որոշման կայացումից հետո՞:

– Այն գործերից, որ մենք ներկայացրել ենք, թվով 500-ը այս պահի դրությամբ կոմունիկացվել է պատասխանող պետությանը երկու գործ` Առաքելյանի և Սարգսյանի գործերը: Սարգսյանների գործը, ինչպես գիտեք, արդեն քննվում է Մեծ պալատի կողմից, Առաքելյանի գործով Ադրբեջանի կառավարության կողմից մենք պատասխանները ստացել ենք, ներկայացրել ենք հակափաստարկները, և գործն այդ փուլով կարծես թե կանգնած է, ոչ մի ուրիշ շարժ այս պահին դեռ չկա: Ամեն դեպքում այդ գործերը դատարանում են, դրանց տրվել են համարներ, բայց կոմունիկացվել են ընդամենը այս երկուսը` Առաքելյանի և Սարգսյանի գործերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում