Չինաստանի հինգաստղանի հյուրանոցների սեփականատերերը դիմել են իշխանություններին՝ խնդրելով իջեցնել իրենց վարկանիշը:
Ինչպես գրում է The Guardian-ը, դրա հաշվին հյուրանոցատերերը հույս ունեն վերադարձնել պաշտոնյա հաճախորդներին, որոնք կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության պատճառով հրաժարվել են էլիտար հյուրանոցներից՝ հօգուտ ավելի էժան հյուրանոցների:
Պարբերականի տվյալներով՝ հյուրանոցների սերտիֆիկացման հարցերով զբաղվող պետական մարմիններին դիմումը ստորագրել են երկրի 680 5-աստղանի հյուրանոցներից 56-ի սեփականատերերը:
Չինական զբոսաշրջային ասոցիացիայի գնահատականների համաձայն՝ 2013թ. 5-աստղանի հյուրանոցները կորցրել են շրջանառության մինչև մեկ քառորդը: Առաջին կես տարվա տվյալներով՝ նրանց հասույթը ընկել է 14 տոկոսով:








































