Saturday, 04 07 2026
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր օրենք Ռուսաստանում. օտարերկրացին 3 ամսից ոչ մի օր ավել մնալ չի կարող

2014թ. հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց փաստաբան Լիլիթ Ներսիսյանը:

Նա նշեց, որ 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում. կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով:

Նրա խոսքերով՝ այս օրենքը տարածվում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեցող բոլոր երկրների, այդ թվում՝ Մաքսային միության անդամ այն երկրների վրա, որոնք Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեն:

Օրենքի փոփոխությունները, սակայն, ունեն բացառություններ. «Այն չի վերաբերում բարձր որակավորում ունեցող մարդկանց, այն մարդկանց, որոնք կնքել են աշխատանքային պայմանագիր, այսինքն՝ նրանք կարող են ՌԴ տարածքում գտնվել իննսունից ավել օր»:

Բացի այդ՝ փաստաբանը ընդգծեց, որ սա տարածվում է նաև ընտանիքի անդամների վրա:

Ներսիսյանի կարծիքով՝ սա արվում է այն բանի համար, որպեսզի նրանք, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի, իրենց գործատուների հետ պայմանագրեր կնքեն:

Իրավաբանը հավելեց, որ մնացած բոլորը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք կրթություն ստանալու նպատակով մեկնում են Ռուսաստան, երեք ամսից ավել մնալու դեպքում պետք է հետ վերադառնան, և երեք ամիս անց նորից կարող են ՌԴ գնալ:

Եթե աշխատանքային պայմանագիրը կնքված է ավելի քան մեկ տարի ժամկետով, ապա անձը մեկ տարի անց պետք է վերադառնա, հետո նորից մեկնի․ «Անձը կարող է մեկ տարի ժամկետով մնալ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, եթե նույնիսկ պայմանագիրը մեկ տարուց ավել է, ապա միևնույն է՝ պետք է վերանայեն, նա հետ վերադառնա, երեք ամիս մնա դրսում, նորից գա:

Վերջում Լիլիթ Ներսիսյանն ասաց, որ օրենքը ընդունվել է դեկտեմբերի 28-ին, օրինական ուժի մեջ է մտել հունվարի 10-ից, այսինքն՝ այդ օրվանից է իննսուն օր հաշվարկվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում