Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Այս ընտրությունները պետք է փակեն հեղափոխության էջը. շահարկելով հեղափոխությունը՝ իշխանությունը կգնա դեպի «պրավալ»

«Դեռևս խորհրդային տարիներից եկող մի խոսք կա, ասում են՝ հեղափոխությունը ունի սկիզբ, չունի վերջ, բայց եթե իշխանությունը գնա այդ տրամաբանությամբ, ապա աստիճանաբար կգնա դեպի պրավալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս արտահերթ ընտրություններով ու իշխանության ձևավորմամբ հեղափոխությունն ամբողջությամբ կավարտվի, թե հեղափոխական տրամաբանությունը կպահպանվի նաև հետընտրական Հայաստանում։

Հակոբյանի խոսքերով՝ հնարավոր չէ հասարակությանը պարբերաբար պահել հեղափոխական տրամադրությունների մեջ, հնարավոր չէ հասարակությանը միշտ պահել էյֆորիայի մեջ, քանի որ այդ նույն հասարակությունը լուրջ ակնկալիքներ ունի, որ հայտարարություններից զատ, աշխատանք է արվելու, և արդյունքներ են գրանցվելու։ «Անընդհատ ապավինել նրան, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել, դեռ անելիք կա, դեռ տնտեսական հեղափոխություն պետք է տեղի ունենա, դրանից հետո մշակութային և այլ տեսակի հեղափոխություններ, ապա դա լուրջ չէ, և դրա համար անհրաժեշտ այդ մեծ ռեսուրսն էլ չկա։ Բայց ես կարծում եմ, որ ապագա իշխանությունը հաշվի կառնի, որ հեղափոխական ռեսուրսը, գործիքակազմն էլ լիմիտ ունի ու այս ընտրություններից հետո ու կառավարության ձևավորումից հետո հեղափոխական ոճը, հռետորաբանությունը վերջնականապես իր տեղը կզիջի ավելի կոնստրուկտիվ ոճի»,- նկատեց Հակոբյանը՝ հավելելով, որ դա իրատեսական կլինի, քանի որ ընտրություններից հետո իշխանությունն ամբողջությամբ կլինի Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որը հենց հեղափոխության տրամաբանությունն էր։ «Այս ընտրությունների ավարտն ու գրանցած արդյունքը իրավաբանորեն կամրագրի, կկապիտալիզացնի իշխանափոխության արդյունքները։ Դրանից հետո ժամանակավրեպ կլինի խոսել հեղափոխության շարունակվելու մասին։ Հակառակ պարագայում՝ անգամ իրենց անվերապահ աջակիցները կվերանայեն իրենց մոտեցումները»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նոյեմբերի 24-ի քայլերթը հստակ ցույց տվեց, որ եթե հանրությունը հստակ չի տեսնում նպատակ, վտանգ փողոց դուրս գալու համար, ինքը, կողմ մնալով հանդերձ, փողոց դուրս չի գալիս։

Վիգեն Հակոբյանի խոսքերով, սակայն, կարելի է ժամանակ առ ժամանակ օգտագործել հեղափոխական ոճը, եթե, իհարկե, կան դրա պատճառները, եթե, ասենք՝ կա արտաքին վտանգ, դրսի համար անհրաժեշտ լինի ուժի ցուցադրություն անել։ «Բայց ոչ մի պարագայում դա չպետք է լինի պերմանենտ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում