Այս ընտրությունների առանձնահատկության վերաբերյալ կա տարածված գնահատական, ըստ որի՝ այս ընտրությունները լուծում են ոչ թե իշխանության, այլ ընդդիմության հարցը, քանի որ իշխանության հարցը լուծվել է հեղափոխությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, անդրադառնալով քարոզարշավի մեկնարկին, նշեց. «Տպավորություն ստեղծվեց, որ քարոզարշավը սուր և շատ լարված է լինելու, «սևի ու սպիտակի» պայքար է լինելու, իսկ գաղափարական բաղադրիչը քիչ է լինելու: Կարծում եմ՝ հաճախ նաև կոշտ, ցենզուրայից դուրս, «գոտկատեղից ներքև» հարվածներ են լինելու»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ էթիկայի կանոնները չեն պահպանվի հիմնականում ՀՀԿ-ՔՊ հակամարտությունում:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կարգախոսին՝ Ա. Բաղդասարյանն ընդգծեց. «Մենք գիտենք իրականությունը: ՀՀԿ-ն կիրառում է քաղաքական ազդեցիկ տեխնոլոգիա, որը, սակայն, բվանդակային առումով թույլ է, որովհետև նրանց թեզերին հակադելը շատ հեշտ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































