Վրացի հայտնի նկարիչ Նիկո Փիրոսմանիի «Գլխաշորով վրացուհին» նկարը Լոնդոնում՝ Sotheby’s աճուրդում վաճառվել է 2.23 մլն ֆունտով (2.84 մլն դոլար), որը Փիրոսմանիի գործերի համար վճարված ամենաբարձր գինն է: Դրա նախնական արժեքը 500-700 հազար ֆունտ, փոխանցում է Daily Star-ը:
Գնորդի անունը չի նշվել:
«Գլխաշորով վրացուհին» նկարը նախ պատկանել է ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգին:
Նկարը պահպանվել է գրողի տանը Զալցբուրգում, մինչև նրա՝ Բրազիլիա արտագաղթելը։ Ցվայգի մահվանից հետո՝ 1942-ին նկարը փոխանցել են նրա առաջին կնոջը՝ Ֆրիդերիկա Մարիա Ցվայգին: Վերջինը 1953-ին այն նվիրել է Ստեֆան Ցվայգի միջազգային համայնքի հիմնադիր, դոկտոր Հարրի Զոոնին։
Իր հերթին Զոոնը 1981-ին նկարը նվիրել է Նյու Յորքի պետական համալսարանի Ռիդի գրադարանին, որտեղ էլ այն պահպանվել է մինչև աճուրդը։
![]()









































