Saturday, 04 07 2026
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սկսվեց մեծ խաղի նախավարժանքը. արտահերթ ընտրության երկրորդ շերտը

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավը, և 11 քաղաքական ուժ պայքարելու է հանրային քվեի համար: Այս քարոզարշավի առանձնահատկությունների մասին շատ է խոսվել, և կա տարածված գնահատական, որ ընտրությունը լուծելու է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության հարց, քանի որ իշխանության հարցը լուծվել է հեղափոխությամբ: Այստեղ իհարկե կա ճշմարտության հսկայական բաժին, սակայն խորքային իմաստով արտահերթ խորհրդարանական ընտրությունը պարունակում է շատ ավելի լայն խնդիր և հեռանկար:

Հայաստանում գործնականում սկսված է նոր քաղաքական համակարգի ձևավորման հարցը, որը չի ավարտվելու խորհրդարանի ընտրությամբ: Այն դեռ նոր է միայն սկսվում, և խորհրդարանի ընտրությանը հաղթողների և պարտվողների հարցը դառնում է խիստ հարաբերական: Երկրորդ կամ խորքային շերտում խորհրդարանի արտահերթ ընտրությունը նոր քաղաքական համակարգի ձևավորման համար սկսված մեծ խաղի անգամ առաջին խաղակեսն էլ չէ, այլ ընդամենը նախավարժանքը, որ անում են քաղաքական ուժերը մեծ խաղից առաջ:

Ըստ էության տեղի է ունենալու նոր իրավիճակում, քաղաքական մրցակցության նոր միջավայրում հասարակության և քաղաքական ուժերի առաջին կոնտակտը, անգամ այն դեպքում, երբ մասնակիցներից շատերն ըստ էության բուն կոնտակտի առումով առաջին անգամ չէ, որ հաղորդակցվում են լայն հանրության հետ: Սակայն նախորդ փորձերը եղել են նախորդ համակարգի շրջանակում, արմատապես այլ տրամաբանության և ստատուս քվոյի, արմատապես այլ խաղի կանոնների պայմաններում:

Ըստ այդմ՝ այդ իմաստով խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացը մի իրողություն է, երբ թվում է, թե նաև շատ առումներով իրար ծանոթ հասարակությունն ու քաղաքական ուժերը նորովի են ծանոթանալու միմյանց, նորովի են միմյանց բացահայտելու, հետևաբար միմյանց ճանաչելու և հասկանալու: Եվ այստեղ է, որ երկուստեք նաև պետք է հասկանան, թե ինչ է պետք փոխադարձաբար, ինչ են ուզում միմյանցից, որովհետև նախկինում հասարակությունն ուզում էր մի բան՝ հեղափոխություն, որն արդեն ստացել է, որն արդեն իրականացրել է: Եվ ուրեմն, նախավարժանքը պետք է պարզի նոր ու հին ուժերի համար, թե հասարակությունն ու իրենք ինչ են ուզում քաղաքական կյանքում և քաղաքական կյանքից, ինչ են ուզում միմյանցից և ինչ կարող են տալ:

Այս տեսանկյունից նախընտրական այս արշավը ունենալու է երկու արդյունք՝ թվային և բովանդակային, տրամաբանական, գաղափարական, երբ մասնակից ուժերն ու հասարակությունը կգնահատեն միմյանց հետ նոր շփման ընդհանուր հայտարարի աստիճանը, շփումները շարունակելու նպատակահարմարությունը, ինչն էլ կուրվագծի, թե որոնք են լինելու Հայաստանում քաղաքական մրցակցության հիմնական ուղենիշները ու քաղաքական ներկապնակի հիմնական գույները: Իրավիճակ, երբ ընդ որում՝ կարող է պարզվել, որ ներկապնակում նաև բացակայում է այն գույնը, որի կարիքն ունի հանրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում