Անգլիայի Նորթ-Յորքշիր դքսության Նորթալերթոն քաղաքում մահացած մոր իրերի մեջ հայտնաբերել են տուփի մեջ դրված նորածնի դի, հաղորդում է The Independent-ը:
Տուփը, որի մեջ նորածին տղայի մումիացված դի էր, հայտնաբերել են մահացած կնոջ երեխաները: Ոստիկանությունը մի քանի ամիս փորձել է պարզել երեխայի մահվան հանգամանքները: Մասնագետները բռնության հետքեր չեն հայտնաբերել, սակայն դժվարացել են պատասխանել երեխան ծնվելուց հետո՞ է մահացել, թե՞ արդեն մահացած է ծնվել:

ԴՆԹ-ի անալիզը հաստատել է, որ երեխայի մայրը եղել է մահացած կինը, իսկ հայրը՝ նրա նախկին ամուսինը, որի հետ նա ամուսնացել էր 1968թ.ին: Տղամարդը պնդել է, որ ոչինչ չի իմացել մահացած երեխայի և նույնիսկ կնոջ հղիության մասին: Նրանց երեխաները նույնպես ոչինչ չեն իմացել իրենց մահացած ավագ եղբոր մասին:
Դատաքննիչ Ջոն Բրոեդբրիջը հայտարարել է, որ այս դեպքը ամենատխուրն է իր 25-ամյա կարիերայի ընթացքում:









































