Առնազն 56 մարդ է զոհվել, ևս 10-ը անհետ կորած են համարվում Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով, գրում է ITAR-TASS-ը:
Անցած շաբաթվանից չդադարող հորդառատ անձրևներն առաջացել են արևադարձային «Ագաթոն» փոթորկի հետևանքով և ուժեղ վնաս են հասցրել Վիսայի ու Մինդանաո կղզիների բնակչությանը:
Ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասված են բնակելի տները, ենթակառուցվածքների օբյեկտները, ճանապարհներն ու էլեկրահաղորդակությունը:
Ջրհեղեղի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 1 մլն մարդ:








































