G20 երկրների առաջնորդները որոշել են այս տարվա մայիսի կեսերից հոկտեմբերի կեսեր ներկրման 481 մլրդ դոլարի սահմանափակումներ սահմանել: Այս մասին ասվում է Ժնևում հրապարակված Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:
Նշվում է, որ այդ ընթացքում «առևտրի ծավալը նոր բարձրունքների է հասել»: «G20 երկրների սահմանած այդ նոր առևտրային սահմանափակումները՝ 2018-ի մայիսի կեսերից հոկտեմբերի կեսեր, 481 մլրդ դոլար են գնահատվում՝ առնվազն վեց անգամ ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Եվ դա ամենամեծ ցուցանիշն է՝ 2012-ին առաջին հաշվարկներից ի վեր»,-ասվում է ԱՀԿ-ի զեկույցում:
Բացի այդ, զեկույցի համաձայն՝ նշված շրջանում «զգալիորեն ընդլայնվել են ներմուծման դյուրացման միջոցառումները»: Դրանք առնչվել են 216 մլրդ դոլարի չափով առևտրին: Դա, սակայն, կազմում է ներմուծման սահմանափակման միջոցառումերով առևտրիկ «կեսից ավելի քիչը»:









































