Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Օպերային թատրոնում բալետի արտիստ Վահագն Մարգարյանին նվիրված հուշ երեկո կանցկացվի

ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետի պարող 23-ամյա Վահագն Մարգարյանին նվիրված հուշ երեկո կկազմակերպվի:

Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Ցանկանում եմ արտահայտել այն մեծ ցավը և վիշտը, որը զգում ենք բոլորս այս օրերին: Վահագնի վթարի ենթարկվելու օրը ինձ այդ մասին տեղեկացրեց օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Անմիջապես շտապել են հիվանդանոց, որպեսզի տեսնեն, թե ինչ է հնարավոր անել Վահագնի կյանքը փրկելու համար: Ցավոք, հնարավոր չեղավ դա անել»,-պատմեց նախարարը:

Անդրադառնալով Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացնելու վերաբերյալ մշակույթի նախարարության բացասական դիրքորոշման առիթով համացանցում տեղ գտած մեկնաբանություններին` Մակունցն ասաց, որ իրեն այդ հարցով դիմել են Վահագնի ընկերները նոյեմբերի 20-ին 17:00-ից հետո, որպեսզի հաջորդ օրը ժամը 12:00-15:00-ը ընկած ժամանաակահատվածում օպերային թատրոնում տեղի ունենա արտիստի հոգեհանգստի արարողությունը:

Նախարարը ընթերցեց ՀՀ կառավարության ընթացակարգը, որի համաձայն` հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություն մատուցած քաղաքացիների մահվան դեպքում ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որը մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցությամբ որոշում է թաղման տեղը և այլ մանրամասներ:

«Սա այն ընթացակարգն է, որով առաջնորդվում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ես կցանկանայի, որ Վահագնի` տաղանդավոր երիտասարդի մահը չշահարկվեր: Դա իմ խնդրանքն է: Մենք պարզապես հետևել ենք ընթացակարգին: Այլ ձեռնարկը, որը կարող էր լինել, օրենքը շրջանցելն էր և դա խախտելը, ինչը ես չեմ արել անգամ այն պարագայում, երբ գիտակցում եմ, որ այս նախընտրական փուլում դա ինձ՝ որպես ռեյտինգային թեկնածուի, կարող էր քաղաքական դիվիդենտներ բերել: Չեմ գնացել այդ քայլին»,-շեշտեց Մակունցը և հայտնեց, որ Վահագն Մարգարյանի ընկերների հետ պայմանավորվել են նրան նվիրված հուշ-երեկո կազմակերպել օպերային թատրոնում:

Վահագն Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Նա իր եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ էր եղել։ Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Մարգարյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում