ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներին նամակ է ուղարկել, որով խնդրել է օգնել Ուկրաինային վերադառնալ խաղաղ զարգացման ճանապարհ՝ հաղորդում է ТСН-ը:
Ըստ քաղաքական գործչի՝ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը կկարողանան հասնել կրակի անմիջական դադարեցման և կանխել զանգվածային արյունահեղությունները:
Խորհրդային Միության նախկին նախագահը վստահ է, որ Կիևում տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են ոչ միայն Ուկրաինային և նրա հարևաններին, այլև Եվրոպային և ողջ աշխարհին:
Գորբաչովը նաև հավելել է, որ չի կարելի թույլ տալ ուկրաինացիներին պատերազմել ուկրաինացիների դեմ:









































