Չարագործները կոտրել են դարկնետի խոշորագույն հոսթինգներից մեկը՝ Daniel’s Hosting-ը։ Այդ մասին տեղեկացնում է ZDNet կայքը։
Հոսթինգի օպերատոր Դանիել Վինզենի խոսքով՝ անհայտ անձինք մուտք են գործել տվյալների բազա և ջնջել են բոլոր հաշիվները, որոնց պահուստային կրկնօրինակները պահպանված չեն:
Նա ասել է, որ դեռ չգիտի, թե ինչպես է հարձակվողներին հաջողվել ներթափանցել հոսթինգի կայք: Հոսթինգի կոդերը հրապարակաված են GitHub-ում։ Հնարավոր է՝ չարագործները նախապես ուսումնասիրել են նրա առանձնահատկությունները։ «Ես կվերադարձնեմ իմ հոսթինգը, հենց որ խոցելիությունը հայտնաբերվի և կարգավորվի»,- ասել է Վինզենը։