Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Freedom House»-ի համաձայն՝ 2013 թվականին ազատությունն աշխարհում անկում է ապրել

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության համաձայն, անցյալ տարվա ընթացքում ազատությունն աշխարհում նվազել է, և աշխարհի բնակչության կեսից ավելի ապրում է այնպիսի վայրերում, որոնք մասամբ են ազատ կամ ընդհանրապես ազատ չեն:
 
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող կազմակերպությունը հինգշաբթի հրապարակած իր զեկույցում գնահատել է ազատության հետ կապված իրավիճակը 195 երկրում և 14 «տարածքներում»՝ հիմք ընդունելով քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները:
 
Սիրիայում շարունակվող բռնությունների ու բախումների և Սաուդյան Արաբիայում տեղ գտած ճնշումների պատճառով այս պետությունները ներառվել են աշխարհի ոչ ազատ երկրների ցանկում:
 
Մերձավոր Արևելքում ընդհանուր առմամբ բնակչության 83 տոկոսն ապրում է «ոչ ազատ» պետություններում:
 
Զեկույցի հեղինակ Արչ Փադինգթընի համաձայն, ազատությունները սահմանափակելու համար կառավարությունները, բացի բռնություններից, օգտագործում են նաև այլ միջոցներ:
 
«Քաղաքական էլիտաները միշտ չէ, որ բռնությունների են դիմում: Նրանց պետք չէ մարդկանց կանգնեցնել պատին, սակայն նրանք, այնուամենայնիվ, կարողանում են վերահսկել քաղաքականությունը և սահմանափակել քաղաքական ընդդիմությունը», – նշել է զեկույցի հեղինակը:
 
Եվրասիայի տարածաշրջանը նույնպես գնահատվել է որպես տարածաշրջան, որտեղ խարխլվում է ազատության հետ կապված վիճակը: Այս տարածաշրջանում բնակչության երեք չորրորդն է ապրում «ոչ ազատ» գնահատված պետություններում:
 
Զեկույցում հիշատակվել է Ռուսաստանում փոքրամասնությունների, այդ թվում՝ համասեռականների, հետապնդումը, ինչպես նաև Ուկրաինայում մամուլի ազատության դեմ ուղղված պայքարը:
 
«Ազատությունն աշխարհում 2014» զեկույցում նշված է, որ 2013 թվականի ընթացքում Չինաստանում նվազել է հանդուրժողականությունը՝ խոսքի առցանց ազատության սահմանափակման և ակտիվիստների բանտարկությունների պատճառով:
 
«Այժմ ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ ավտորիտար առաջնորդները դառնում են է՛լ ավելի ինքնավստահ և լկտի, քան նրանք եղել են անցյալում, և ստեղծվել են ճնշումներ գործադրող պետությունների պաշտոնապես չամրագրված դաշինքներ», – նշում է «Ազատությունն աշխարհում 2014» զեկույցի հեղինակը:
 
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, 2013 թվականը դարձել է ութերորդ անընդմեջ տարին, երբ աշխարհում ազատության ընդհանուր մակարդակն անկում է ապրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում