Monday, 22 06 2026
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի խոսքով՝ իր դեմ բողոքողները ժամանակին այգում բիզնես շահեր են հետապնդել

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ իր դեմ բողոքողների մի մասը առաջնորդվում է բիզնես շահերով: Նրա հավաստմամբ՝ այդ մարդիկ ժամանակին հնարավորություն են ունեցել կենդանաբանական այգում տարբեր առիթներով գումար աշխատել, հիմա չունեն: Տնօրենն այս մասին ասաց նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջով աշխատակիցների բողոքի ակցիային:

«Իմ նշանակվելուց ի վեր ամեն անգամ, երբ քաղաքապետ է փոխվում, բարձրանում է նման ալիք՝ փոխել տնօրենին: Ալիքի հետևում ամեն անգամ տարբեր մարդիկ են՝ նախկին և ներկայիս աշխատակիցներ, մարդիկ, ովքեր զբաղվում են կենդանիների առևտրով: Բոլոր կետերը, որոնք ներկայացվել են տարբեր մարմիններին, զրպարտություն են: Բողոքողները հիմնականում բիզնես շահեր են հետապնդել, ժամանակին հնարավորություն են ունեցել այստեղ տարբեր առիթներով գումար աշխատել և հիմա չունեն: Կային մարդիկ, ովքեր ժամանակին կենդանաբանական այգին օգտագործում էին սև շուկայից ձեռք բերված թղթաբանությունը մաքրելու համար»,- ասաց տնօրեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ իր դեմ ուղղված հիմնական մեղադրանքները վերաբերում են կենդանատեսակների թվաքանակի կտրուկ անկմանն ու իր ղեկավարած հիմնադրամի և այգու փոխկապակցվածությանը, տնօրենը պատասխանեց, որ 2011թ.-ից ի վեր հիմնադրամի աշխատանքի շնորհիվ կենդանաբանական այգուն է նվիրաբերվել ավելի քան 200 մլն դրամի թե՛ ծառայություն, թե՛ ապրանք: Մենք չենք կարող չտեսնել այն փոփոխությանը, որին ենթարկվել է այգին:

Խաչատրյանը նշեց, որ աշխատակիցների վերապատրաստման համար մեծ ջանք են գործադրել: Իսկ աշխատավարձների համար բողոքող մարդիկ ամենաբարձր աշխատավարձերներն են ստանում:

Տնօրեն Խաչատրյանը Երևանի քաղաքապետարանին առաջարկել է նաև լայնածավալ ուսումնասիրություններ անցկացնել կենդանաբանական այգում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի բողոքներում բերված դեպքերը և այգում տեղի ունեցած մի շարք երևույթների հետ կապված հանգամանքները:

Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի անասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում