Դերասան Ջոն Հիլը ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում դերակատարման համար աշխատել է ընդամենը 60 հազար դոլար: Այս մասին նա հայտնել է Հովարդ Սթեռնի շոուի եթերում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այս մասին տեղեկությունը դարձավ թիվ մեկ նորությունը՝ զբաղեցնելով հոլիվուդյան տաբլոիդների առաջին էջերը, քանի որ, ըստ տեղի չափանիշների, գումարը չափազանց փոքր է:
Հիլի խոսքով՝ Սկորսեզեի ֆիլմում դեր ստանալը եղել է իր վաղեմի ամենամեծ երազանքը, որի համար ինքը պատրաստ էր վճարել ցանկացած գումար:
Արդյունքում՝ 7-ամսյա նկարահանման համար նա ստացել է նվազագույն վճար, որը սահմանված է ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի կողմից:
Գլխավոր հերոսին մարմնավորող Լեոնարդո Դի Կապրիոյի հոնորարը կազմել է ավելի քան 10 մլն դոլար:
Այնուամենայնիվ, Հիլի ներդրումը արդեն տվել է իր արդյունքը՝ դերասանը ներառված է «Երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար» անվանակարգում «Օսկար»-ի հավակնորդների ցուցակում:
Հիլը մարմնավորել էր Նյու Յորքից Դոնի Ազոֆին, որը միշտ իր շրջապատին գցում է տհաճությունների մեջ:







































