Դեմոկրատ Էնդրյու Գիլումը ընդունեց իր պարտությունը Ֆլորիդա նահանգի նահանգապետի ընտրություններում և շնորհավորեց մրցակցող հանրապետական Ռոն Դեանտիսին հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Associated Press- ը:
Ինչպես նշվեց, թեկնածուների միջև ձայների քիչ տարբերության պատճառով նահանգում հայտարարվեց ավտոմատ վերահաշվարկ: Արդյունքները պետք է պատրաստ լինեին հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին, սակայն նահանգի խոշոր թաղամասերից մեկում՝ Palm Beach-ում, չհասցրին վերահաշվարկը կատարել ժամանակին:
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում անցկացվեցին միջանկյալ ընտրություններ, որտեղ քաղաքացիները ընտրել են նահանգապետեր, Սենատի և Կոնգրեսի անդամներ: Ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը ամրապնդեց իր դիրքերը Սենատում, և ութ տարի հետո Դեմոկրատական կուսակցությունը առաջին անգամ ստացավ Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը:









































