Հարավաֆրիկյան Կրյուգերի ազգային պարկում զբոսաշրջիկները գոմեշի վրա առյուծների հարձակման ականատեսն են դարձել։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Ականատեսի խոսքով՝ էք առյուծը նկատել է երեք գոմեշների, որոնք արածում էին գետի ափին և ընկել է նրանցից մեկի ետևից։ Գիշատիչները հասել են կենդանուն, երբ նա դուրս է եկել ճանապարհային հատված։ Կենդանու շուրջ հավաքվել է ողջ պրայդը՝ այդ թվում և կորյունները։
«Գոմեշը կռվել է մինչև վերջին պահը։ Երբեք չեմ տեսել կենդանի մնալու այդպիսի մեծ ձգտում։ Դա շատ ծանր տեսարան էր»,- ասել է տեսանյութի հեղինակը։







































