Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի հարցով նախարար է նշանակվել երկրի Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սթիվեն Բարքլին: Այս մասին Twitter-ում հայտնել է վարչապետ Թերեզա Մեյի աշխատակազմը: Բարքլիի նշանակման հրամանագիրը Եղիսաբեթ II թագուհին արդեն ստորագրել է:
46-ամյա Սթիվեն Բարքլին նախքան Առողջապահության փոխնախարարի պաշտոնը ստանձնելն աշխատել է ֆինանսական ոլորտում: Նա հանրությանը հայտնի է իր հակաեվրոպական հայացքներով, իսկ 2016-ի հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշմանը:
Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել՝ նշելով, որ «չի կարող մաքուր խղճով պաշտպանել ԵՄ-ի հետ գործարքի համար պայմանները»:









































