Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընդդիմադիրների և իրավապահ մարմինների միջև բախումների ժամանակ հրազենային վնասվածքի հետևանքով զոհվել է Դնեպրոպետրովսկի շրջանի բնակիչ Սերգեյ Նիգոյանը:
Ինչպես հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը, ցուցարարի մահը հաստատել է եվրամայդանի բժշկական ծառայության ղեկավարներից մեկը: Մահն արձանագրվել է այսօր՝ տեղի ժամանակով ժամը 06.00-ին:
Հաղորդվում է, որ ակտիվիստը ստացել է չորս (որոշ տվյալներով՝ երկու) հրազենային վնասվածք:
«Աճյուն կա: Նա գտնվում է բուժօգնության ցուցաբերման կետում: Վերքերի և մարմնական վնասվածքների բնույթը դեռևս որոշված չէ» – հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ-ը:








































